Աննա Վարդապետյանը կադրային նշանակումներ է արել Գլխավոր դատախազությունում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 30-ի և դեկտեմբերի 1-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ: Այս մասին տեղեկանում է Գլխավոր դատախազությունից:
Մասնավորապես՝
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Տիգրան Հրաչի Սուքիասյանը փոխադրվել է և նշանակվել Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդգար Վոլոդյայի Պետրոսյանը փոխադրվել է և նշանակվել Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Վահեի Հարությունյանը փոխադրվել է և նշանակվել Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական Դավիթ Սամվելի Բաղդասարյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Անդրանիկ Սերյոժայի Վարդանյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, առաջին դասի խորհրդական Հայկ Վարդանի Մանասյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սմբատ Աշոտի Մովսիսյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական, Ռաֆիկ Արարարտի Դոխոյանը փոխադրվել է և նշանակվել Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:
Շիրակի մարզի դատախազության դատախազ, երրորդ դասի խորհրդական Հրանտ Աշոտի Մուրադյանը փոխադրվել է և նշանակվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, առաջին դասի խորհրդական Արթուր Բաբկենի Մարտոյանը փոխադրվել է և նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: