Անկանխիկ գործարքների շարունակական աճ կա. միայն հոկտեմբերին 30 տոկոս աճ է գրանցվել. Նարեկ Մկրտչյան
Հայաստանում անկանխիկ գործարքների շարունակական աճ կա. հոկտեմբեր ամսվա տվյալներով ունենք 30 տոկոս աճ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կատավարության նիստում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Միայն հոկտեմբերին 1 միլիարդ 837 միլիոն է կազմում ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը: Շարունակական աճ կա ինչպես գործարքների թվի, հետվճարի ծավալի, շահառուների թվի ավելացման, այլև միջին հետվճարի առումով: 10 հազարով ավելացել է շահառուների թիվը»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ միայն հոկտեմբերին որպես քեշբեք կենսաթոշակառուներին է վերադարձվել 160 մլն դրամ:
Անդրադառնալով կենսաթոշակներին՝ վարչապետն ասաց, որ 2022 թվականին 2 անգամ է թոշակառուների թոշակը բարձրացվում. «Այս տրամաբանությամբ ևս երկու անգամ կբարձրացնենք 2023 թվականին»,- նշեց նա: