Կովկասյան բանակցությունների գծով դեսպան Ֆիլիպ Ռիքերը այցելել է Երևան
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ դեսպան Ֆիլիպ Ռիքերը այցելել է Երևան։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում։
Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,-ասվում է դեսպանության հայտարարության մեջ։
Նշենք, որ Ռիքերը մինչ այդ այցելել է նաեւ Բաքու եւ Թբիլիսի: