Մեսսին կարողացել է Մարադոնայի ևս մեկ ռեկորդ գերազանցել ԱԱ-2022-ում
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, «Սթեդիում 974» մարզադաշտում կայացել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումը Լեհաստանի և Արգենտինայի հավաքականների միջև, որում արգենտինացիները 2-0 հաշվով հաղթանակ են տարել:
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, որը կարողացել է 5 և ավելի անգամ շրջանցել մրցակիցներին և 5 և ավելի գոլային պահ ստեղծել աշխարհի առաջնության մեկ խաղի ընթացքում: Նախորդ ռեկորդը պատկանում էր լեգենդար Դիեգո Մարադոնային, որն այս նվաճմանը հասել էր տնային ԱԱ-ում 1994 թվականին: Վիճակագրությունը վարում է Opta Joe-ն՝ Թվիթերում:
Ավելի վաղ Լիոնելը գերազանցել է Մարադոնայի ռեկորդը՝ ԱԱ-ում անցկացրած խաղերի քանակով:
Հարկ է նշել, որ Լեհաստանի դեմ խաղում Մեսսին չի կարողացել իրացրել 11-մետրանոցը: Դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հետ է մղել գնդակը նրա հարվածից հետո:
Աղբյուր ArmSport.am