Ալեն Սիմոնյանը Կատարում մարզադաշտից հետևել է Թունիս-Ֆրանսիա հանդիպմանը (լուսանկարներ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարում մարզադաշտից հետևել է Թունիս– Ֆրանսիա հանդիպմանը, որն ավարտվեց 1։0 հաշվով։
Սիմոնյանը երկրպագել է Ֆրանսիայի ընտրանուն, որը չնայած պարտություն կրելուն, այնուամենայնիվ հայտնվել է 1/8 եզրափակչում`հավաքած միավորների հաշվին։
Ազգային ժողովի նախագահը լուսանկարներ է հրապարակել մարզադաշտից։