Շչեսնին գրազ է եկել Մեսսիի հետ
Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պատմել է Լեհաստան-Արգենտինա խաղի առաջին կեսում 11-մետրանոց նշանակելու դրվագի մասին: Երբ VAR-ը Դանի Մակքելիին կանչել է մոնիտորի մոտ, լեհերի դարպասապահն արգենտինացիների դարպասապահին առաջարկել է գրազ գալ, ինչի մասին պատմել է խաղից հետո.
«Մեսսիի հետ զրո՞ւյցը. ես ասացի, որ 100 եվրոյի վրա գրազ եմ գալիս, որ մրցավարը 11-մետրանոց չի նշանակի: Այպես, որ ես պարտվել եմ գրազը: Չգիտեմ՝ նման բան կարելի՞ է, թե՞ ոչ … միգուցե ես տուգանվել: Չեմ պատրաստվում վճարել գրազը, քանի որ նա առանց այդ էլ շատ գումար ունի»,- ասել է Շչեսնին:
Հիշեցնենք՝ 11-մետրանոցը նշան ակվել է Շչեսնիի և Մեսսիի պայքարի արդյունքում: Լիոնելն ինքն է իրացրել 11-մետրանոցը, սակայն Շչեսնին հետ է մղել հարվածը: Աշխարհի 2022 թվականի ընթացիկ առաջնությունում սա Շչեսնիի կողմից հետ մղված արդեն երկրորդ 11-մետրանոցն է:
Աղբյուր ArmSport.am