Ինդոնեզիան 100 կղզի կվաճառի աճուրդում
Ինդոնեզիայի կառավարությունը մտադիր է աճուրդի հանել կղզեխումբը, որի մեջ մտնում են ավելի քան հարյուր փոքր կղզիներ, գրում է The Guardian-ը:
«Վիդի արգելոց» կղզեխումբն աճուրդի կհանվի Նյու Յորքում դեկտեմբերի 8-14-ը:
Կղզեխմբի մաս կազմող կղզիների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 10 հա։
Օրենքով Ինդոնեզիայի օտարերկրյա քաղաքացիները չեն կարող ձեռք բերել կղզի, սակայն ապագա սեփականատերը հնարավորություն ունի բաժնեմաս ձեռք բերել տեղական հոլդինգային ընկերությունում։ Աճուրդի մասնակիցներից կպահանջվի 100 հազար դոլար գրավ՝ որպես իրենց մտադրությունների լրջության ապացույց։
Պարբերականը նշում է, որ կղզեխմբի վաճառքն արդեն անհանգստություն է առաջացրել բնապահպանների շրջանում։ Այս կղզիներում շինարարությունը կարող է սպառնալ նրանց էկոհամակարգերին։