Հայտնի է Միլանի՝ նոյեմբերի լավագույն ֆուտոլիստը
«Միլանի» երկրպագուները թիմի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ընտրել հարձակվող Օլիվյե Ժիրուին, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել նոյեմբերի 5-ին «Սպեցիայի» դեմ խաղում (2:1): Հենց այս դրվագն է ազդել երկրպագուների կարծիքի վրա։ Չեմպիոնների լիգայում հարձակվողը երկու գոլ է խփել նաև «Զալցբուրգի» դարպասը։
Նախկինում ֆրանսիացին արդեն ընտրվել էր որպես «Միլանի»՝ սեպտեմբերի լավագույն խաղացող։
Աղբյուր ArmSport.am