Բավարիայի պաշտպանը հրաժարավել է երկարաձգել պայմանագիրը
Պաշտպան Բենժամին Պավարը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ և մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, հայտնում է Bild-ը։
26-ամյա խաղացողը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ռեալը» և «Բարսելոնան»։
Պավարի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ։
Աղբյուր ArmSport.am