Իսպանական գահի ժառանգորդը սիրահարվել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին. AS
Իսպանական գահի ժառանգորդը սիրահարված է «Բարսելոնայի» կիսապաշտպանին։
AS-ի տեղեկացմամբ՝ արքայադուստր Լեոնորը, որը Ֆիլիպ VI թագավորի ավագ դուստրն է, ուժգին զգացմունքներ է տածում Գավիի նկատմամբ․ նա իր հետ դպրոց է տանում թղթապանակ, որում ֆուտբոլիստի նկարներն եմ փակցված։
Իսպանիայի թագավորը ներկայումս Դոհայում է, որտեղ աջակցում է իր ազգային թիմին։ Նա Կոստա-Ռիկայի դեմ խաղից հետո (7-0) մտել է հավաքականի հանդերձարան, որ շնորհավորի հաղթանակի առթիվ։
Նշվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստը իր ստորագրությամբ փոքր չափսի մարզաշապիկ է հանձնել թագավորին։ Կարծիք կա, որ նվերը նրա դստեր համար է։
17-ամյա Լեոնորը իսպանական գահի ժառանգն է։
Աղբյուր ArmSport.am