Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկն է այդ մասին գրել իր տելեգրամյան ալիքում:
«Ուկրաինայի Գերագույն Ռադան Ալեքսանդր Կուբրակովից դիմում է ստացել՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»,-գրել է Մելնիչուկը: