Միշուստինն Ադրբեջանի վարչապետի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Ռիա Նովոստիի հրապարակումից:
«Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Ալի Ասադովին ծննդյան օրվա առթիվ: Կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերին»,-նշվում է կայքում: