Պարեկները հայտնաբերեցին առևանգված «Օպել»-ը
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Տարոնի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ ժամը 16.30-ից 18-00-ն ընկած ժամանակահատվածում առևանգել են Նարեկացու փողոցում կայանված մեքենան։ «Օպելի» դուռը բաց էր եղել, բանալին էլ՝ մեջը։
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկեցին միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նրանց միացան նաև պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկանները։
Պարեկներն առևանգված մեքենան ժամեր անց հայտնաբերեցին Վանաձորում և տեղափոխեցին պահպանվող հատուկ տարածք, իսկ մեքենան վարող 53-ամյա տղամարդը ձերբակալվեց։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ձերբակալվածը Երևանի 53-ամյա բնակիչ է, որը թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։