Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Մանկական երկաթուղու տարածքում
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը Մանկական երկաթուղու տարածքում ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել՝ «Հրդեհաշիջման փրկրարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը թունելում» թեմայով:
Վարժանքին հետևել են Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ:
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, փրկարար ծառայության և Հայաստանի էլեկտրական ցանցերի, ոստիկանության և այլ ծառայությունների փոխհամագործակցությունն արտակարգ իրավիճակների ժամանակ: