Բայրամովն ու Լավրովը կքննարկեն եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հարցը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հարցի քննարկմանը»,- ասել է Զախարովան։