Ցանկանում եմ այս հաղթանակը նվիրել մի մարդու, ով անհավանական բաներ է անում մեր երկրի համար․ Սիսե
Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն ասել է, որ Աշխարհի առաջնությունում իր հաջողությունները նվիրում է «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեին, ով վնասվածքի պատճառով բաց է թողնում մրցաշարը։
Սենեգալի հավաքականը եզրափակիչ տուրում հաղթեց Էկվադորին (2:1) և A խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ապահովելով առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր:
«Ես ցանկանում եմ այս հաղթանակը նվիրել մի մարդու, ով անհավանական բաներ է անում մեր երկրի համար։
Ինքը, ցավոք, մեզ հետ չէ Կատարում։ Նրա անունը Սադիո Մանե է»,- Սիսեի խոսքերն է մեջբերում Bein Sports-ը։
Աղբյուր ArmSport.am