Կյանքից հեռացել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը
96 տարեկան հասակում վախճանվել Է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր մեծարգո ընկեր Ցզյան Ցզեմինը տառապում Էր սպիտակարյունությունից, բարդացած պոլիօրգանային անբավարարությունից. նրան փրկել հնարավոր չԷր: 2022 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:13-ին (Երևանի ժամանակով 08:13-ին), նա վախճանվել է Շանհայում՝ 96 տարեկան հասակում», - ասվում Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տարածած հաղորդագրության մեջ:
Չինաստանի նախկին ղեկավարի մահվան մասին հաղորդագրությունը համատեղ տարածել են Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեն, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն, ՉԺՀ-ի Պետխորհուրդը, Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի համաչինական կոմիտեն և Չինաստանի Կոմկուսի կենտկոմի ռազմական խորհուրդն ու ՉԺՀ-ի կենտրոնական ռազմական խորհուրդը:
Ցզյան Ցզեմինը Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցրել Է 1989-ից մինչև 2002 թվականը, իսկ ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը՝ 1993-ից մինչև 2003 թվականը, երբ նախագահի պաշտոնը ստնաձնեց Հու Ցզինտաոն: