ՀՀ–ում Նիդեռլանդների դեսպանը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին
Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Ջերմուկում է, տեղեկանում ենք համայնքի ֆեսբուքյան էջից։
«Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ դեսպանը ծանոթացել է քաղաքին և սեպտեմբերի 12-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, նշվում է նաև, որ Ջերմուկում այս օրերին մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։