Արտաշատ համայնքում շչակ է գործարկվելու
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։
Գործարկվելու է համայնքում առկա շչակը։
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։