Հնդիկ զինվորականները ուրուրներին սովորեցրել են հարվածել անօդաչուներին
Հնդիկ զինվորականները սկսել են ուրուրներին ոչ ստանդարտ ձեւով կիրառել․ նրանց սովորեցրել են հարվածել անօդաչուներին, հաղորդում է Times of India-ն։
Առաջին անգամ ուրուրներին դրոնների դեմ կիրառել են Yudh Abhyas-2022 հնդկա-ամերիկյան զորավարժությունների ժամանակ։
Այժմ մարտական թռչունները հնդկական բանակում կծառայեն ծառայողական շների հետ հավասար։ Մասնավորապես, թռչունները որսալու են պակիստանյան անօդաչուները, որոնք ըստ հնդիկ սահմանապահների, օգտագործվում են թմրանյութերի, զենքի եւ փողերի տեղափոխման համար Ջամա, Քաշմիր եւ Փենջաբ նահանգներ։