Գևորգ Պապոյանը եւ Վահագն Ալեքսանյանը նշանակվել են ՔՊ վարչության նախագահի տեղակալներ
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում է ՔՊ ֆեյսբուքյան էջից։
«Հաստատվել է Կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։
Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ Վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով։
Քննարկվել են նաեւ օրակարգային այլ հարցեր»,- նշվում է ՔՊ մամուլի հաղորդագրության մեջ։