Հնդկաստանում կինը եւ նրա որդին սպանել են ամուսնուն, նրա մարմինը 10 մասի բաժանել եւ պահել սառնարանում
Հնդկաստանում կինն ու նրա որդին սպանել են ամուսնուն, նրա մարմինը 10 մասի են բաժանել եւ պահել սառնարանում, այնուհետեւ նետել արեւելյան Դելիում, գրում է India Tribune-ը։
Անջան Դասը մայիսի 30-ին սպանվել է իր կնոջ՝ Պունամի եւ խորթ որդի Դիպակի կողմից։ Ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 5-ին նրա մարմնի մասերը հայտնաբերվել են Դելիի արեւելքում գտնվող Կալյանպուրի Ռամլիլա հրապարակում՝ պայուսակի մեջ։ Հաջորդ մի քանի օրվա ընթացքում հայտնաբերվել են նրա ոտքերը, ազդրերը, գանգը եւ նախաբազուկը։
Տուժածը Բիհարում ունի կին եւ ութ որդի, սակայն նա թաքցրել է այդ փաստը Պունամից։ Մայրն ու որդին սպանել են տղամարդուն՝ կասկածելով, որ նա «աչք ունի» խորթ դստեր վրա եւ խորթ որդու կնոջ վրա։
Նրանք Դասի ըմպելիքի մեջ քնաբեր են լցրել, եւ երբ նա գիտակցությունը կորցրել է, սպանել են նրան դանակով ու դաշույնով։ Այնուհետեւ կտրել են նրա կոկորդը, սպասել, որ արյունն ամբողջությամբ հոսի, նախքան կտոր-կտոր անելը:
Ոստիկանությունը այդ երկուսին կասկածել է այն բանից հետո, երբ հասկացել է, որ նրանք Դասի անհետանալու մասին հաղորդում չեն ներկայացրել, եւ հարցաքննության ժամանակ նրանց ցուցմունքներում անհամապատասխանություններ են եղել: Ոստիկանությունը հայտնել է, որ այնուհետեւ նրանք խոստովանել են սպանությունը: