Ռոման Ամոյանը պաշտոն է ստացել
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել, ըստ որի` հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է Երեւանի թենիսի եւ բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտնում։ Նա այդ պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 23֊ից։ Նշենք, որ Ամոյանը 2017 եղել է նաեւ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական։