Ես Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել, չեմ հանձնվել. Սուրիկ Խաչատրյան. «Հրապարակ»
Ես Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել, չեմ հանձնվել։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարված եւ ով այս պահին գտնվում է Ֆրանսիայում։
Նշենք, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին, նա ՀՀ իրավապահների կողմից մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի եւ յուրացման դրդելու, պաշտոնեական լիազորություններն անցելու համար։