Մոսկվան այլընտրանք չուներ, քան ՌՀՍ պայմանագրի շուրջ հանդիպումը հետաձգելը․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան այլընտրանք չուներ, քան Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) պայմանագրի շուրջ հանդիպումը հետաձգելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ը Կահիրեում նշանակված երկկողմ հանձնաժողովի նիստը հետաձգվում է։
«Մեծ հաշվով իրավիճակն այնպես էր դասավորվել, որ մենք այլ ընտրություն չունեինք։ Որոշումը կայացվել է քաղաքական մակարդակով»,-լրագրողներին ասել է Ռյաբկովը։
«Մի շարք ուղղություններով ամերիկացի գործընկերները չէին ցանկանում ընկալել մեր ազդանշանները»,-հավելել է նա։