Ֆուտբոլի ԱԱ-ում Ուելսի նկատմամբ հաղթանակից հետո Իրանում ազատ է արձակվել ավելի քան 700 բանտարկյալ
Նոյեմբերի 25-ին Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում Իրանի ազգային հավաքականի՝ Ուելսի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո Իրանում ավելի քան 700 բանտարկյալ է ազատ արձակվել։
Ինչպես հայտնում է forbes.ru-ն, երկրի ազգային հավաքականի համար այս հաղթանակը երրորդն էր մրցաշարի մասնակցության ամբողջ պատմության ընթացքում։ Իրանի ազգային հավաքականի մարզիչը Կարլոս Կեյրուշն է:
Al-Ain News-ի փոխանցմամբ՝ իրանցի որոշ բանտարկյալների համաներման որոշումն ընդունվել է Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեիի հրամանով։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ համաներում ստացածների թվում կան քաղաքացիներ, որոնք ձերբակալվել են երկրում վերջին երկու ամիսների ընթացքում շարունակվող բողոքի ակցիաների ժամանակ։