Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-ի գիշերը և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: