ԶՈՒ ԳՇ պետը նախաձեռնել է զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ
Նոյեմբերի 28-ից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Էդվարդ Ասրյանի կողմից, ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակներում, նախաձեռնվել են ենթակա զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ:
ՊՆ-ից հայտնում են, որ համալիր ստուգումների նպատակը մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակի գնահատումն է: