Պուտինը և Տոկաևը քննարկել են Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի գազային միությունը
Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 28-ի երեկոյան Կրեմլում քննարկել են գազային միության ստեղծումը Ուզբեկստանի մասնակցությամբ: Այդ մասին սոցցանցերում գրել Է Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խոսք Է եղել Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի կազմում «եռյակ գազային միություն» ստեղծելու մասին՝ նպատակ ունենալով համակարգել գործողությունները Ղազախստանի և Ուզբեկստանի տարածքով ռուսական գազը տեղափոխելիս»,- Ղազախստանի ղեկավարի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ըստ Ժելդիբայի՝ Պուտինը և Տոկաևը համաձայնել են, որ հարկավոր Է փորձագետների մասնակցությամբ մանրամասն եռակողմ խորհրդակցություններ անցկացնել ռացիոնալ լուծում գտնելու համար՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը:
Ինչպես հայտնել Է Տոկաևը, ամփոփելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման արդյունքները, Պուտինը բանակցությունների ժամանակ բարձրացրել Է «եռյակ միության» թեման, բայց ղազախական կողմը պետք Է «խորամուխ լինի թեմային»՝ ցանկալի արդյունքների հասնելու համար: