Ռոնալդուի հեռանալը շահավետ է երկու կողմերի համար․ Ֆիգու
Լուիշ Ֆիգուն մեկնաբանել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի խզումը։
«Մանչեսթեր Յունայթեդից» Ռոնալդուի հեռանալու փոխադարձ համաձայնությունը շահավետ է երկու կողմերի համար։ Իր համար, քանի որ նա չի խաղացել, և այն ակումբի համար, ով զգում է, որ խաղացողը չի ցանկանում մնալ:
Իհարկե, նա առանձնահատուկ, կարևոր խաղացող է, բայց միաժամանակ չխաղաց, մարզիչը նրան հաշվի չառավ։ Ռոնալդուն դժգոհեց ակումբից, և ակումբը փոխադարձ համաձայնությամբ որոշեց բաժանվել նրանից։
Ռոնալդուի ապագան կարծում եմ, որ դա անձնական որոշում է, որը կախված է նրանից, թե ինչ նպատակներ ունի և ինչ առաջարկներ կան հիմա։ Բայց սա նրա անձնական և մարզական որոշումն է, որը կախված է նրանից, թե որ ակումբներն են ցանկանում տեսնել նրան»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն այժմ ազատ գործակալ է։
Աղբյուր ArmSport.am