Մասկը համոզված Է, որ Twitter-ը մարտ Է մղում հանուն քաղաքակրթության ապագայի
Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը համոզված Է, որ իրեն պատկանող Twitter սոցիալական հարթակում մարտ Է ընթանում հանուն քաղաքակրթության ապագայի:
«Սա մարտ Է հանուն քաղաքակրթության ապագայի: Եթե խոսքի ազատությունն անհետանա նույնիսկ ԱՄՆ-ում, առջևում մեզ սպասվում Է սոսկ բռնկալություն», - գրել Է Մասկը Twitter-ում:
Միլիարդատերն այս կերպ Է պատասխանել այն օգտատիրոջը, որը երկրի ձախ ուղղվածություն ունեցող զանգվածային լրատվամիջոցներին և խոշոր տեխնոլոգիական ընկերություններին մեղադրել Էր «տեղեկատվության լիակատար վերահսկողության մոլագարության մեջ», քանի որ նրանք դժգոհել էին Մասկի բարեփոխումներից:
Ավելի վաղ գրառման մեջ Մասկը հայտնել Է, որ Apple ընկերությունն սպառնացել Է հեռացնել Twitter-ի հավելվածն AppStore խանութից, սակայն չի հայտնել դրա պատճառը: Բացի դրանից, Մասկը նշել Է, որ Apple-ը գրեթե դադարել Է գովազդ զետեղել իր հարթակում: Գործարարը խոստացել Է, որ շուտով Twitter-ում կհրապարակվեն համացանցում խոսքի ազատության ճնշման վկայությունները: Իլոն Մասկը Twitter-ի ձեռքբերման գործարքը կնքել է հոկտեմբերի 27-ին՝ սոցիալական հարթակի սեփականատերը դառնալու համար վճարելով 44 միլիարդ դոլար:
This is a battle for the future of civilization. If free speech is lost even in America, tyranny is all that lies ahead.
— Elon Musk (@elonmusk) November 29, 2022