Երկրպագուն վիրահատության ժամանակ հետևել է ԱԱ-ի խաղին
«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Լեհական հիվանդանոցներից մեկի հիվանդը վիրահատության ժամանակ խնդրել է անձնակազմին թույլատրել իրեն դիտել աշխարհի առաջնության խաղը։ Նրա լուսանկարը սոցցանցերում հրապարակել են հիվանդանոցի աշխատակիցները։
Նշվում է, որ այդ ժամանակ ընթանալիս է եղել ԱԱ-2022-ի երկրորդ տուրի Ուելսի և Իրանի հավաքականների հանդիպումը։ Այն ավարտվել էր իրանցիների հաղթանակով` 2-0 հաշվով: