Բավարիան համաձայնեցրել է պայմանագիրը Լայպցիգի կիսապաշտպանի հետ
«Բավարիան» համաձայնության է եկել «Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերի հետ:
Ինչպես հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, այս պահին խաղացողի և ակումբի միջև բանավոր պայմանավորվածություն կա։ 25-ամյա ֆուտբոլիստը հաջորդ ամառ կմիանա «Բավարիային»: Նրանք երկարաժամկետ պայմանագիր կկնքեն առնվազն մինչեւ 2027 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավստրիացին հրաժարվել է տեղափոխվել «Չելսի» և մտադիր է հաջորդ ամառ միանալ մյունխենյան ակումբին։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Լայմերը անցկացրել է 4 հանդիպում և չի աչքի ընկել արդյունավետ գործողություններով։
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Աղբյուր ArmSport.am