Հայ ժողովուրդը, Հայաստանը և ՀՀ իշխանությունները նույնը չեն, ՀՀ իշխանությունները Հայաստան չեն. Իշխան Սաղաթելյան
Մարսելում ՀՅԴ 132-ամյակին նվիրված միջոցառմանն ընթացքում ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել ելույթով։
Նա նշել է, թե Դաշնակցությունը ստեղծվել է հայ իրականությունը փոխելու համար և փոխել է այն։
«Պատմության մեջ մենք շատ բան ենք տեսել․ փայլուն հաղթանակներից մինչև ծանր պարտություններ, վերելքներից մինչև ցավոտ վայրէջքներ, սակայն մեզ հաջողվել է պահպանել գլխավորը՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանի իդեալը։ Ռուբեն Տեր-Մինասյանն ասում էր, պայքարից հոգնածը մահանում է, միայն պայքարի եռանդով լցվածն է, որ ապրում և տիրում է։ Ուրեմն ամեն գնով մեր ժողովրդի և պետականության համար կենսական պայքարը շարունակելն այսօր մեր գլխավոր առաքելությունն է։
Հայ ժողովուրդը, Հայաստանը և ՀՀ իշխանությունները նույնը չեն, ՀՀ իշխանությունները Հայաստան չեն, հետևաբար Հայաստանից պետք չէ հիասթափվել, հայրենիքը բոլորի կարիքն ունի», - հայտարարել է Իշխան Սաղաթելյանը», - նշել է Սաղաթելյանը։