ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր
ԱՄՆ պետքարտուղարության` Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ Ռիքերը Բայրամովի հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ հաստատուն աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ կողմերն աշխատում են ամուր խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ: