Կամերունի մարզիչը բացատրել է Օնանայի հեռացումը հավաքականից
Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Ռիգոբեր Սոնգը մեկնաբանել է դարպասապահ Անդրե Օնանայի՝ թիմից հեռացումը ԱԱ-2022-ի ընթացքում։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նա հեռացվել է Սոնգի հետ կոնֆլիկտի պատճառով։
«Նա շատ կարևոր խաղացող է մեր թիմի համար, բայց ես պիտի կոլեկտիվի շահերը անձնական խնդիրներից բարձր դասեմ։
Նա Եվրոպայի լավագույն դարպասապահներից մեկն է։ Բայց ցանկացած ֆուտբոլիստ պիտի հարգի թիմին։ Խաղացողները պիտի ստացած լինեին այդ ազդանշանը։ Ես ռիսկի գնացի։ Բայց ես այս տղաների համար հայր եմ, այնպես որ պիտի պատասխանատվություն վերցնեմ ինձ վրա։ Եվ չեմ պատրաստվում ներողություն խնդրել իմ որոշման համար։
Ի՞նչ կլինի հետո։ Տեսնենք։ Տեսնենք՝ հիմա նա ինչպես կվերաբերվի մեր կանոններին»,- մարզչի խոսքերն է փոխանցում COPE-ը։
Աղբյուր ArmSport.am