Ճապոնիացի երկրպագուները մաքրել են ոչ միայն իրենց, այլ նաև կոստառիկացի երկրպագուների տրիբունաները հանդիպումից հետո
Ճապոնիայի հավաքականի երկրպագուները Կոստա Ռիկայի դեմ ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ խաղից հետո մաքրել են Ար Ռայյանի Ահմադ բին Ալի մարզադաշտի տրիբունաներում կուտակված աղբը։
Ճապոնիայի հավաքականը 0։1 հաշվով պարտվեց Կոստա Ռիկայի ընտրանուն։
Ճապոնիայի հավաքականի երկրպագուները հանդիպման ավարտից հետո մնացել են մարզադաշտում։ Երկրպագուները մաքրել են նույնիսկ Կոստա Ռիկայի հավաքականի երկրպագուների տրիբունաները:
Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին խաղից հետո մաքրել են հանդերձարանը և ավանդույթի համաձայն որպես հուշանվեր թողել օրիգամիներ։
Աղբյուր ArmSport.am