Կորեացի ֆուտբոլիստը միանգամից երկու ռեկորդ է սահմանել
Աշխարհի առաջնության Գանայի դեմ խաղի երկրորդ խաղակեսում Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Գու Սոն Չուն դուբլի հեղինակ դարձավ։
Opta-ի փոխանցմամբ՝ հարձակվողը միանգամից երկու ռեկորդ է սահմանել։
Նախ, Չուն դարձավ Հարավային Կորեայի հավաքականի պատմության մեջ առաջին խաղացողը, ով Աշխարհի առաջնության խաղում մեկից ավելի գոլ է խփել։
Երկրորդ՝ նա դարձավ պատմության մեջ առաջին ասիացի ֆուտբոլիստը, ով Աշխարհի առաջնության մեկ խաղում խփել է երկու գոլ գլխի հարվածով։
24-ամյա Չուն հանդես է գալիս կորեական «Չոնբուկ» ակումբում։
Աղբյուր ArmSport.am