Կանադայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Դևիսի գավաթի հաղթող
Դևիսի գավաթի 2022-ի եզրափակիչ դիմակայության երկրորդ հանդիպումն ավարտվել է կանադացի Ֆելիքս Օժյե-Ալիասիմի հաղթանակով ավստրալացի Ալեքս դե Մինաուրայի նկատմամբ։
Խաղը տևել է 1 ժամ 42 րոպե։ Կանադացին երկու սեթում ավելի ուժեղ է գտնվել՝ 6:3, 6:4: Ավելի վաղ Ֆելիքսի հայրենակից Դենիս Շապովալովը 6:2, 6:4 հաշվով հաղթել էր ավստրալացի Տանասի Կոկինակիսին։
Այսպիսով, Կանադայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Դևիսի գավաթի հաղթող։
Նշենք, որ 1990 թվականից ի վեր առաջին անգամ եզրափակում խաղացին ոչ եվրոպական հավաքականներ։ Հաղթանակների քանակով ռեկորդակին այս մրցաշարում Ավստրալիայի հավաքականն է (28 անգամ)։ Կանադան երկրորդ անգամ իր պատմության մեջ խաղաց եզրափակչում։
Աղբյուր ArmSport.am