Ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության դիմաց ստացված եկամուտները ենթակա են հարկման։ Այս հայտնում են ՊԵԿ-ից:
Միաժամանակ, որպես ֆիզիկական անձ, հարկային տարվա ընթացքում պետք է հաշվարկել և պետական բյուջե վճարել եկամտային հարկ՝ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10 % դրույքաչափով։ Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։