Թուրք պատգամավորը հայտարարել է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերություններում նոր դարաշրջանի հավանականության մասին
Անկարայի և Դամասկոսի հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբը շատ հավանական է, սակայն համապարփակ համագործակցության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Օրհան Միրօղլուն։
«Շատ դժվար է ասել, որ Սիրիայի հետ սկսվել է մի գործընթաց, որը կարելի է դիտարկել որպես «Ինչպե՞ս», «Ե՞րբ», «Ո՞ւմ հետ» և «Ինչո՞ւ» հարցերի հստակ պատասխան։ Սիրիական կողմը, կարծես, ցանկանում է, որ բանակցություններն ընթանան երրորդ երկրում, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Ռուսաստանը։ Հետևաբար՝ դեռ վաղ է խոսել համապարփակ համագործակցության մասին»,- ասել է թուրք պատգամավորը:
Նրա խոսքով՝ Դամասկոսի և Անկարայի հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբը կարող է դրվել ընտրություններից առաջ, և դրա հավանականությունը շատ մեծ է, սակայն ակնհայտ է, որ իրենք դեռ հեռու են գործողություններում գործընկերություն անելու գաղափարից։