Պարտությունից հետո որդիս՝ Մատեոն արցունքն աչքերին լքեց մարզադաշտը․ Մեսսի
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին պատմել է, որ իր որդիներից մեկը լաց է եղել աշխարհի առաջնությունում Սաուդյան Արաբիայից կրած պարտությունից հետո:
35-ամյա Մեսսին առաջին խաղակեսում անվրեպ իրացրեց 11 մետրանոցը, սակայն ընդմիջումից հետո սաուդցիները ոչ միայն հավասարեցրեցին հաշիվը, այլև նաև հաղթեցին 2։1 հաշվով։
Յոթամյա Մատեո Մեսսին, որն իր մոր՝ Անտոնելայի և եղբայրների՝ Տիագոյի (10) և Չիրոյի (4) հետ միասին աջակցում է հորը Կատարում, ստադիոնից հեռանալուց չի կարողացել զսպել հուզմունքը։
«Առաջին խաղից հետո Մատեոն արցունքն աչքերին լքեց մարզադաշտը։ Տիագոն հաշվում էր՝ բացատրելով նրան, որ եթե երկու խաղում էլ հաղթենք, ուրեմն դուրս կգանք փլեյ-օֆֆ»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Goal-ը։