Նավթի համաշխարհային գներն իջել են երեք տոկոսով
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան իջել են մոտ 3 տոկոսով, շուկաներն արձագանքում են Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսի գինն իջել է 2,81 տոկոսով՝ մեկ բարելը 81,36 դոլար, WTI-ի հունվարյան ֆյուչերսինը՝ 2,84 տոկոսով՝ 74,11 դոլար։