«Սպարտակի» եւ «Զենիթի» ֆուտբոլիստների ծեծկռտուքը եւ 6 կարմիր քարտը (տեսանյութ)
Ֆուտբլի Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին տուրի «Զենիթ» - «Սպարտակ» հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հետո ֆուտբոլիստները հարձակվել են իրար վրա եւ բռունցքներով ու ոտքերով հարվածներ հասցրել։
Մրցավարը հեռացրել է «Սպարտակից» Շամար Նիկոլսոնին, Ալեքսանդր Սելիխովին եւ Ալեքսանդր Սոբոլեւին, «Զենիթից»՝ Ռոդրիգաոյին, Վիլմար Բարիոսին ու Մալկոմին։
Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով։ Հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով հաղթել է «Զենիթը»։ Երկու թիմերն էլ դուրս են եկել փլեյ-օֆֆ։