Սուպեր Սաքոն եւ սիրելին բաժանվել են
Ռեփ կատարող Սուպեր Սաքոն եւ նրա սիրելին՝ Գոհարը բաժանվել են։ Այս մասին երաժշտի ընտրյալը հայտարարել է իր միկրոբլոգում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջի Stories բաժնում Գոհարը պատասխանել է հետեւորդների հարցերին։ Նրանցից մեկը հետաքրքրվել է նրա կարգավիճակով․ «Միայնա՞կ եք», - հարցրել է նա։ «Այո», - պատասխանել է Սաքոյի ընտրյալը։
Նշենք, որ զույգը սոցիալական ցանցից հեռացրել է բոլոր համատեղ լուսանկարները։