«Иванушки International» խմբի մասին լիամետրաժ ֆիլմ կնկարահանվի
«Иванушки International» խմբի երաժիշտները հայտնել են, որ իրենց մասին լիամետրաժ ֆիլմ կնկարահանեն։ Ասյ մասին հաղորդում է РЕН ТВ-ն։
Ըստ կատարողների՝ դա կլինի ոչ թե վավերագրական, այլ ժամանակակից, հետաքրքիր պատմություն, որը կցուցադրվի կինոթատրոնում։
Ինչպես նշել է Կիրիլ Տուրիչենկոն, խմբի գոյության ընթացքում բազմաթիվ պատմություններ է լսել իրենց մասին եւ առաջարկել է դրանք մեկտեղել։
«Երբ «Иванушки»-ն սկսեց իր գործունեությունը, երկրպագուները նրանց հետեւից մեկնում էին ամենուր։ Յուրաքանչյուր քաղաք ուներ իր հետաքրքիր պատմությունը»,- ասել է նա:
Միաժամանակ մեկ այլ մենակատար Անդրեյ Գրիգորիեւ-Ապոլոնովը կատակել է, որ արդեն սկսել է հուշերը գրի առնել, որոնց հիման վրա ֆիլմի թողարկումից հետո կարող է սերիալ նկարահանել։
«Иванушки International»-ը հիմնադրվել է 1995 թվականին կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Իգոր Մատվիենկոյի կողմից։