ՌԴ Առողջապահության նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է «Էրեբունի» ԲԿ:
Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարներին ընդունել է «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը: Այս մասին հայտնում են «Էրեբունի» ԲԿ-ից։
Հյուրերը շրջել են բժշկական կենտրոնում, ծանոթացել հանրապետության խոշորագույն բժշկական հաստատության հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը: