Կատարում երկրպագուները փորձում են քողարկված տարաներով ալկոհոլ տանել ստադիոններ
Կատար ժամանած երկրպագուները փորձում են շրջանցել մարզադաշտերում ալկոհոլի արգելքը՝ օգտագործելով քողարկված տարաներ։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ոստիկաններին։
«Գրեթե յուրաքանչյուր խաղում փորձեր զրանցվում են։ Երկրպագուները փորձում են օգտագործել տարա-թաքստոցներ ամենատարբեր իրերի՝ հեռադիտակների, հեռախոսի լիցքավորիչների, երաժշտական գործիքների միջոցով։ Նրանք նաև ալկոհոլ են լցնում այլ խմիչքների շշերի մեջ։ Բայց մենք ուշադիր աշխատում ենք»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Կատարի ոստիկանության ներկայացուցչին։
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է գարեջրի վաճառքի արգելքի մասին՝ Կատարի մրցաշարի մեկնարկից երկու օր առաջ։
Երկրպագուների համար ալկոհոլային գարեջուրը հասանելի է կազմակերպված ֆան-գոտիներում և մարզադաշտերի մոտ գտնվող հավաքատեղիներում, ինչպես նաև այն վայրերում, որոնք ունեն ալկոհոլ վաճառելու լիցենզիա: