Լոպեսը հայտնել է նոր ձայնասկավառակ թողարկելու մասին
Երգչուհի և դերասան Ջենիֆեր Լոպեսը հայտնել է 2023 թվականին նոր ձայնասկավառակ թողարկելու մասին։ Այն կոչվելու է «This Is Me... Now» (թարգմանաբար՝ «Սա ես եմ․․․ հիմա»)։ Այս ձայնասկավառակը կլինի 2002 թվականին երգչուհու թողարկած «This Is Me... Then» (թարգմանաբար՝ «Սա ես եմ․․․ այն ժամանակ») ձայնասկավառակի շարունակությունը, հայտնում է Reuters-ը։
Օրերս 53-ամյա երգչուհին ջնջել էր Instagram-ի իր էջի բոլոր հրապարակումները և հրապարակել մի տեսանյութ՝ վերստեղծելով 2002 թվականի սկավառակի շապիկի իր նկարը, որը վերածվում է ներկայիս Ջենիֆեր Լոպեսին։ «Սա ես էի այն ժամանակ․․․ Սա ես եմ հիմա»,- ասում է երգչուհին։
Նոր ձայնասկավառակը կունենա 13 երգ։