Սանկտ Պետերբուրգում կատարված հանցագործության մեջ կասկածվողը միգրանտ է
Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի շրջանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են սպանված կնոջ, այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 26-ին, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնել են գերատեսչությունից, 39-ամյա մի տղամարդ անցած շաբաթ դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ անհանգստացած է իր 27-ամյա ծանոթի ճակատագրով: Ըստ դիմումատուի՝ կինը նախորդ օրը գնացել էր Ուսանողական փողոցի շենքում գտնվող իր բնակարան՝ ստուգելու այնտեղ իրականացվող վերանորոգման ընթացքը։
Ոստիկանները ժամանել են նշված հասցեով և բնակարանի զննությամբ հայտնաբերել տան տիրուհու դին. այն փաթաթված է եղել պոլիէթիլենով և շինարարական աղբի պարկերի հետ դրված է եղել անկյունում։
Կատարվածի փաստով քրեական գործ է հարուցվել: Հանցագործության մեջ կասկածվում է հարևան երկրից ժամանած 41-ամյա միգրանտը. իրավապահները փնտրում են նրան։